Switch to English
 
a     a   a   a
Հայտարարություններ

ԵՐԵՎԱՆԻ ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՃԵՄԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ

«ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ», «ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՆԵՐԵՐԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐԻ ՀԱՄԱՐ

Ներկայացվող պահանջներ.

- բարձրագույն կրթության առկայություն
- կրթության ոլորտում աշխատանքային փորձառություն
- հանրակրթական առարկայական չափորոշիչների և ծրագրերի իմացություն
- առարկայի դասավանդման և գնահատման մեթոդաբանության իմացություն
- MS Office-ի, Internet Explorer-ի և E-mail-ի լավ իմացություն
- ռուսերենի և անգլերենի իմացություն

Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն աշխատանքային ինքնակենսագրություն մինչև2012թ. ապրիլի 30-ը:

Մրցույթը անցկացվելու է 2012թ. մայիսի 2-ից մինչև մայիսի 7-ը
Զանգահարել` 64 01 0264 07 87:
Էլ.հասցե` info@shirakatsy.am
Կայք` www.shirakatsy.am

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ս.թ. մարտի 30-ին ժ.15:30-ին «Շիրակացու օրեր» փառատոնի շրջանակներում ինֆորմատիկայի օրվա կապակցությամբ ՏՀՏ կենտրոնի N: 1 համակարգչային լսարանում տեղի կունենա հանդիպում Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության /ԻՏՁՄ/ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի հետ:

Հյուրը կներկայացնի ՏՀՏ ոլորտի հայաստանյան ընկերությունների կողմից կրթության և բիզնեսի ոլորոտներում իրականացվող աշխատանքները:

Հանդիպմանը մասնակցելու համար դիմել ՏՀՏ կենտրոն (հեռ. 644665 կամ E-mail: davitminasyan@shirakatsy.am):

ՏՀՏ կենտրոն

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սիրով հրավիրում ենք բոլորին ներկա գտնվելու Ռուսաստանի Դաշնության «Կանաչ մոլորակ» միջազգային էկոլոգիական շարժման հայաստանյան ներկայացուցչության ստեղծման  հիմնադիր ժողովին, որը տեղի կունենա մարտի 23-ին ժ. 15:00-ին Անանիա Շիրակացու անվան ճեմարանի հանդիսությունների դահլիճում:

Ճեմարանի տնօրեություն

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սիրով հրավիրում ենք Ձեզ «Շիրակացու օրեր» փառատոնի շրջանակներում ցուցադրվող «Հայ օլիմպիական չեմպիոնների» մասին պատմող ֆիլմի դիտմանը, որը տեղի կունենա ս.թ. մարտի 12-ին, ժամը 15:15-ին՝ ճեմարանի հանդիսությունների դահլիճում:

Առողջ ապրելակերպի և ֆիզիկական դաստիարակության ամբիոն

 

2012Թ. ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԲԱՑ ՕԼԻՄՊԻԱԴԱ
4-ՐԴ, 5-ՐԴ, 6-ՐԴ, 7-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանը սիրով հրավիրում է հանրապետության հանրակրթական դպրոցների աշակերտներին` մասնակցելու ճեմարանում ավանդաբար անցկացվող հանրակրթական բաց օլիմպիադային, որը կկայանա 2012թ.  մայիսի 5-ից 31-ը հետևյալ առարկաներից.
• հայոց լեզու, ռուսաց լեզու, օտար լեզու, մաթեմատիկա 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ դասարաններ
• բնագիտություն /քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, աշխարհագրություն/  և պատմություն 7-րդ  դասարան:

Հաղթողները որոշվելու են բոլոր առարկաների գումարային միավորների հիման վրա և արժանանալու են խրախուսական մրցանակների, այդ թվում` հատուկ կրթաթոշակների:

Ցուցակագրվելու նպատակով կարելի է ներկայանալ ճեմարան կամ զանգահարել (010)640102, (010)647903, (010)668281 հեռախոսահամարներով: Կարելի է ցուցակագրվել նաև middleschool@shirakatsy.am էլեկտրոնային փոստով:

Հասցեն` Նոր Նորքի 5-րդ զանգված, Արտեմ Միկոյան փողոց 35:

Ճեմարան կարելի է գալ հ. 9 երթուղային տաքսիով և Նոր Նորքի 8-րդ զանգված տանող բոլոր տրանսպորտային միջոցներով:

Մեր ինտերնետային կայքը` www.shirakatsy.am:

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Շեֆֆիլդի համալսարանի Սիթի Քոլեջի միջազգային ֆակուլտետը, որը գտնվում է Հունաստանի Սալոնիկներ քաղաքում, առաջարկում է կրթքթոշակի հնարավորություն հայ ուսանողների համար: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար սեղմել այստեղ... >>> կամ հարցումների համար կարելի է դիմել`

Գրանցման գրասենյակ
Ծիմիսկի փ., 13
546 24 Սալոնիկներ, Հունաստան
Հեռ.՝ (+30)2310 224 186, 275 575
Ֆաքս՝ (+30)2310 287 564
Տկն. Լիլիթ Շահզադեյան
Միջազգային գծով աշխատակից
Հայաստանում բջջ. հեռ. ՝ +374 55 522339
Հունաստանում բջջ. հեռ. ՝ +30 693 710 43 33
Էլ.փոստ՝ lshahzadeyan@city.academic.gr
Կամ  shahzadeyanl@mac.com

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍԻՐԵԼԻ ՃԵՄԱՐԱՆԱԿԱՆՆԵՐ

Սիրով հրավիրում ենք Ձեզ` մասնակցելու ‘’ԲԱՐԵՎ” գրական-երաժշտական ցերեկույթին, որը կկայանա 0203 և 7221 խմբերի սաների մասնակցությամբ. փետրվարի 24-ին ժամը 15.00-ին հանդիսությունների դահլիճում:

Պատասխանատու`   Սեդա  Մկրտչյան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍԻՐԵԼԻ ՃԵՄԱՐԱՆԱԿԱՆՆԵՐ

Հրավիրում ենք Ձեզ Սուրբ Սարգիս զորավարի տոնին նվիրված միջոցառմանը, որը տեղի կունենա այս շաբաթ օրը` փետրվարի 3-ին, ժամը 15:00-ին, հանդիսությունների դահլիճում:

Սիրով` հոգեբանական ծառայություն

 

20-ամյա ճեմարանը

ՄՐՑՈՒՅԹՆԵՐ

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ



ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Տնօրենի ուղերձը
FLEX Future Leaders Exchange Program


ԱՊԱԳԱ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ

< FLEX-ը մշակութային փոխանակման ծրագիր է, որը հնարավորություն է տալիս մրցույթը հաղթող դպրոցականներին մեկ ուսումնական տարի ուսանել ԱՄՆ-ի ավագ դպրոցներում և ապրել ամերիկյան հյուրընկալող ընտանիքներում: FLEX կրթաթոշակային ծրագիրն ամբողջովին ֆինանսավորվում է ԱՄՆ-ի կառավարության կողմից և իրականացվում է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի Կրթական և մշակութային գործերի (ԿՄԳ) բաժնի կողմից: Ծրագրի նպատակն է ԱՊՀ-ի երկրների աշակերտներին հնարավորություն ընձեռել ապրելու ժողովրդավարական հասարակության մեջ և ըմբնելու նրանց արժեքները, ինչպես նաև ամուր կապեր ստեղծել Եվրասիայի և Ամերիկայի ժողովուրդների միջև: Դիմորդները քննություններ են հանձնում և ընտրվում բաց և արժանիքների վրա հիմնված երեք փուլից բաղկացած մրցույթի միջոցով: Միացյալ Նահանգներ մեկնելուց 4-6 շաբաթ առաջ մրցույթի հաղթողները մասնակցում են նախապատրաստական դասընթացների իրենց հայրենի երկրներում:  Աշակերտներն ապրում են կամավոր և անվճար հյուրընկալ ընտանիքներում, առանց ուսման վճարի հաճախում են դպրոցներ, ներգրավվում են տեղական և մշակութային իրադարձություններում:

Ե±րբ և ինչպե±ս կարելի է դիմել
Բոլոր այն դիմորդները, ովքեր համապատասխանում են ծրագրի պահանջներին, գրացվելու համար պետք է նշված ժամին ներկայանան քննական կենտրոն` իրենց հետ բերելով ծննդյան վկայական կամ անձնագիր (միայն բնօրինակը), վերջին վեց ամիսների ընթացքում նկարված 3x4 չափսի մեկ լուսանկար և գրիչ:  Քննությունները կանցկացվեն հետևյալ մարզերում և քաղաքներում` Երևան (Երևանի հարակից շրջանների դիմորդները քննությունը կհանձնեն Երևանում); Շիրակ - Գյումրի; Արագածոտն – Թալին; Լոռի – Վանաձոր; Տավուշ - Իջևան; Սյունիք - Սիսիան, Գորիս, Կապան; Կոտայք – Հրազդան; Գեղարքունիք - Մարտունի; Վայոց Ձոր – Եղեգնաձոր: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել Ամերիկյան խուրհուրդների գրասենյակ (37410) 560045; 544012; 544015 կամ այցելել մեր կայքի` www.americancouncils.am ինչպես դիմել FLEX ծրագրին բաժինը:

Սեպտեմբերի 13, 09:00, Հրազդան, թիվ 13 դպրոց, Կենտրոն թաղամաս
Սեպտեմբերի 13, 09:30, Իջևան, թիվ 4 դպրոց, (Գալիք կրթարան), Նալբանդյան փ. 1
Սեպտեմբերի 14, 09:00, Վանաձոր, թիվ 2 դպրոց, Հերացու փ. 17
Սեպտեմբերի 14, 09:30, Մարտունի, թիվ 2 դպրոց, Նարեկացի 7
Սեպտեմբերի 16, 10:00, Երևան, (հաշմանդամ երեխաների համար), «Ունիսոն» ՀԿ, Դեմիրճյան փ. 36
Սեպտեմբերի 19, 09:00, Եղեգնաձոր, Մշակույթի տան երիտասարդական կենտրոն, Մոմիկի փ.1
Սեպտեմբերի 19, 09:00. Թալին, Թալինի ավագ դպրոց, Գորկու փ. 13
Սեպտեմբերի 19, 17:30, Սիսիան, թիվ 3 դպրոց, Միասնիկյան փ.
Սեպտեմբերի 20, 09:00, Գյումրի, թիվ 20 դպրոց, Թետչեր փ. 1
Սեպտեմբերի 20, 13:30, Գորիս, Կրթության ազգային ինստիտուտի մասնաճյուղ, Գուսան Աշոտ փ. 32
Սեպտեմբերի 22, 09:00, Կապան, թիվ 1 դպրոց, Լեռնագործների փ. 16
Սեպտեմբերի 22, 09:30, Երևան և այլ մարզեր, Եր.-ի պետ. լեզվաբ. համալս., Թումանյան փ. 42, լս. 108

FLEX կրթաթոշակի մրցույթը բաց է և անվճար բոլոր դիմորդների համար, ովքեր համապատասխանում են հետևյալ պահանջներին: Դիմորդները պետք է.

  1. սովորեն 9-րդ, 10-րդ կամ 11-րդ դասարանում և
  2. ծնված լինեն 1994 թվականի մարտի 15-ից 1997 թվականի հուլիսի 15-ը
  3. ունենան միջին կամ բարձր առաջադիմություն,
  4. գրանցման ժամանակ մասնակիցները պետք է ունենան անգլերեն լեզվի իմացություն,
  5. համապատասխանեն ԱՄՆ-ի մուտքի արտոնագիր ստանալու պահանջներին,
  6. լինեն ՀՀ քաղաքացի և բավարարեն ՀՀ անձնագիր ստանալու պահանջներին:

Հաշմանդամ երեխաները պետք է ծնված լինեն 1994 թ.-ի մարտի 15-ից 1997 թ.-ի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում և սովորեն 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ կամ 12-րդ դասարանում:

Ամերիկյան խորհուրդների հայաստանյան գրասենյակ
Բաղրամյան պող. 1, բն. 1, ք. Երևան 0019, Հայաստան
(+37410) 560045, 544012, 544015
www.americancouncils.am
info@americancouncils.am


Ընդունող հանձնաժողովի 30.06.2011թ. նիստի ՈՐՈՇՈՒՄ
/առաջին կուրսի վերաբերյալ/


2011-2012 ուստարվա առաջին դասարանի ընդունելության արդյունքները


Տեղեկագիր 2011-2012 ուստարվա ընդունելության քննության

ՕՏԱՐ ԼԵԶՈՒ

ՌՈՒՍԱՑ ԼԵԶՈՒ


Անանիա Շիրակացու անվան ճեմարանի ընդունելության քննության տարբերակի օրինակ:

ԱՆԳԼԵՐԵՆ

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ

ՀԱՅՈՑ ԼԵԶՈւ


ԵՐԵՎԱՆԻ ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՃԵՄԱՐԱՆԸ հայտարարում է 2011-2012 ուստարվա ընդունելություն

ԵՐԵՎԱՆԻ ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՃԵՄԱՐԱՆԻ 2011-2012 ուստարվա ընդունելության կանոնները

Հանդիպում տնօրենի հետ

Հարգարժան բարեկամներ

Ճեմարանի ծնողների հետ տնօրենի անմիջական կապն ու շփումները ավելի հեշտացնելու եւ համակարգված կազմակերպելու նպատակով այսուհետեւ յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը ճեմարանի հանդիսությունների դահլիճում ժ. 12.00-ից մինչեւ 13.00-ը ծնողների եւ տնօրենի միջեւ կկայանա հարց ու պատասխանի ժամ, որը, կարծում ենք, շատ օգտակար կլինի երկու կողմերի համար:
 
Դուք կարող եք պարզաբանումներ ստանալ ձեզ հուզող հարցերի վերաբերյալ, ինչպես նաեւ հանդես գալ առաջարկություններով:
 
Ծնողական համայնքի այն անդամները, որոնք կցանկանան իրենց նկատառումները ներկայացնել անձամբ, հնարավորություն ունեն հանդիպել տնօրենին իր աշխատասենյակում, ժամը ժ. 13.15-ից մինչեւ 14.30-ը:

Մեր համագործակցությունը առավել կընդլայնվի Ձեզ տրամադրված ճեմարանական էլեկտրոնային հասցեների շնորհիվ, որոնք գործում են ապահով ու պաշտպանված ինտերնետային դաշտում եւ արդեն գործածության ընթացք են ստացել:  

Այնուամենայնիվ, տնօրենի անմիջական իրազեկմամբ լուծվող հարցերի անհրաժեշտությունը միշտ էլ զգացվելու է, որը կկարգավորվի վերոհիշյալ հանդիպումների կազմակերպմամբ:
 
Վստահ ենք, որ համագործակցության այս ձեւը առավել կնպաստի մեր փոխադարձ վստահության ամրապնդմանը եւ մեր սիրելի սաների ուսումնադաստիարակչական գործընթացի կատարելագործմանը:

ՏՆՕՐԵՆՈՒԹՅՈՒՆ



Ճեմարանի տնօրենից « Օրրանը» շնորհակալ է

ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ (pdf)

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ (pdf)

Տիգրան Սարգսյանը ճեմարանի 20- ամյակին

Շնորհավորում ենք

Շնորհավորում ենք