Switch to English
 
ÜáñáõÃÛáõÝÝ»ñ

“Մեկ աշակերտ - մեկ համակարգիչ”  ուսումնական մոդելով”  դասընթացի մասնակից Քերզոն Հովսեփյանը մասնակցել է սերտիֆիկատների հանձնման արարողությանը

2011թ.-ի հունիսի 24-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանում կայացավ “Համակարգիչ բոլորի համար” ծրագրի ներքո իրականացվող “Դպրոցական համակարգիչ” փորձնական ծրագրի շրջանակում անցկացված “Աշխատանք” մեկ աշակերտ-մեկ համակարգիչ ”ուսումնական մոդելով” հինգօրյա դասընթացի մասնակիցների սերտիֆիկատների հանձնման արարողությունը:
Դասընթացը կազմակերպել էին Ինթել կորպորացիան, “Յունիքոմփ” ՓԲԸ-ն և “Ձեռնարկությունների ինկուբատոր” հիմնադրամը ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ:
Դասընթացի նպատակն էր մշակել դպրոցի ուսումնակրթական գործընթացում դպրոցական համակարգչի ներդրման ընթացակարգը` հաշվի առնելով տարբեր խմբերի ներկայացուցիչների շահերը (աշակերտներ, ծնողներ, ուսուցիչներ, դպրոցի տնօրինություն):

Դասընթացներին մասնակցած ուսուցիչները հետագայում կներգրավվեն Հայաստանում ”Դպրոցական համակարգիչ” լայնամաշտաբ ներդրման գործընթացին` որպես “Ուսուցիչների ուսուցիչներ”: