|
2011թ.-ի մայիսի 20-ին իր ավարտին մոտեցավ Անանիա Շիրակացու անվան ճեմարանում ավանդական դարձած “Շիրակացու օրեր” փառատոնը` իր ետևում թողնելով բազմաբովանդակ, անկրկնելի տպավորություններով հագեցած օրեր:
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս փառատոնի ծրագիրը գերհագեցած էր: Ամիսներ շարունակ աշխատակիցների և սաների բազմաթիվ գիտահետազոտական աշխատանքները, հետաքրքիր և բովանդակալից միջոցառումները, ճեմարանի բոլոր ամբիոնների կողմից ներկայացված առարկայական օրերը, կիրառական արվեստի և ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսները, թատերական ստուդիայի, մնջախաղի թատրոնի ներկայացումները և գեղարվեստական ելույթները հաջորդում էին միմյանց` իսկական տոն դարձնելով ճեմարանականների առօրյան:
2011թ.-ի փետրվարի 25-ին Անանիա Շիրակացու անվան ճեմարանում կայացավ “Շիրակացու օրեր” ավանդական փառատոնի հանդիսավոր բացումը:
Այս տարվա “Շիրակացու օրեր” փառատոնը նվիրված էր կրթօջախի 20-ամյա հոբելյանին:
Հանդիսությանը ներկա էին բազմաթիվ հյուրեր, որոնք սիրով և ջերմությամբ համագործակցում են ճեմարանի հետ և նպաստում են բարեկամական կապերի ամրապնդմանն ու համատեղ ծրագրերի կազմակերպմանը:
Միջոցառման փակման արարողությունն սկսվեց ճեմարանի “Կանաչ մոլորակ” ÙÇç³½·³ÛÇÝ ÙñóáõÛÃÇ ¹³÷ÝեÏÇñ óïñ³Ï³Ý ëïáõ¹Ç³ÛÇ Ալեքսանդր Շիրվանզադեի “Պատվի համար” ներկայացման պրեմիերայով, որի պատասխանատուն էր ճեմարանի թատերական ստուդիայի ղեկավար, “Նախաբեմ” ասոցիացիայի նախագահ Գարիկ Ղազարյանը:
Ներկայացումը ավարտվեց հանդիսատեսի հիացմունքով և հոտընկայս ծափողջույններով:
“Շիրակացու օրեր” փառատոնի շրջանակներում սաների և աշխատակիցների կողմից ներկայացրած գիտական աշխատանքները, ինչպես նաև 2010 -2011 ուստարվա ընթացքում ճեմարանի գիտական նվաճումները ամփոփեց ճեմարանի փոխտնօրեն Իրինա Սահակյանը, որից հետո փառատոնի դափնեկիր դարձած մասնակիցներին դիպլոմներ հանձնելու համար բեմ հրավիրվեց ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանը: Ճեմարանի տնօրենը միջոցառման մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքից հետո փառատոնը հայտարարեց փակված:
Հնչեց ճեմարանի օրհներգը և իջեցվեց դրոշը:
Բոլոր այս միջոցառումները մնայուն հիշողություն կդառնան յուրաքանչյուր ճեմարանականի համար և այդ հիշողությունների պարգևած բարձր տրամադրությամբ և մեծ անհամբերությամբ նրանք կսպասեն հաջորդ փառատոնին:
|