Switch to English
 
ÜáñáõÃÛáõÝÝ»ñ

Անանիա Շիրակացու անվան ճեմարանի
 “Ճեմարանականների միություն “
հասարակական կազմակերպության
հետազոտական ծրագրի շնորհանդեսը Կոնգրես հյուրանոցում

2011թ. մարտի 15-ին Կոնգրես հյուրանոցում կայացավ Անանիա Շիրակացու անվան ճեմարանի  “Ճեմարանականների միություն“ ՀԿ-ի  “Երիտասարդության կողմից ստեղծված մասնավոր ընկերություններում Ինստիտուցիոնալ օրգանական զարգացման (ԻՕԶ) և Մարդկային ռեսուրսների կառավարման (ՄՌԿ) մարդակենտրոն մոդելների ֆունկցիոնալությունը որպես Հայաստանի սոցիալ - տնտեսական զարգացման նախապայման“ հետազոտական ծրագրի արդյունքների շնորհանդեսը:
Ծրագրի ղեկավար Կարեն Սարգսյանը շնորհանդեսը բացեց ողջույնի խոսքով, որի մեջ ընդգրկված էր օրակարգի հետ ծանոթացումը, ՀԿ-ի գործունեությունը և թե ինչպես է իրականացվել ծրագիրը:
 “Ճեմարանականների միություն“ հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2001թ-ին` շրջանավարտների նախաձեռնությամբ: Միության հիմնական նպատակը շրջանավարտ- ճեմարանականների համախմբումն է, որը կարող է նպաստել մի շարք խնդիրների լուծմանը ՀՀ-ում: Այսօր ես ճեմարանի կողքին եմ` որպես միության գործադիր տնօրեն, ով փորձում է համախմբել շրջանավարտներին ճեմարանի շուրջ` գիտակցելով, որ ինձ նման մարդիկ, համագործակցելով միմյանց հետ, կարող են իրական ու լուրջ դրական փոփոխություններ մտցնել հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում,- ներկայացրեց Կարեն Սարգսյանը:
Այնուհետև նա նշեց, որ ծրագրի ֆինանսավորումը իրականացվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից: Ծրագիրը իրականացվել է Երևան քաղաքում, 3 ամսվա ընթացքում, որին մասնակցել են սոցիոլոգներ և փորձագետներ: Հետազոտության թիրախ են ընտրվել մոտ 400 փոքր և միջին ձեռնարկություններ: Հարցումները իրականացվել են հեռախոսազանգերի միջոցով, էլեկտրոնային տարբերակով և անհատական մոտեցմամբ: Հարցվել են` ՄՌԿ մասնագետ, աշխատակազմի ղեկավար, կառավարիչ, խորհրդատու, կադրերի բաժնի պետ, նախագահ, հիմնադիր, մարկետոլոգ, ծրագրային աշխատողներ(ճարտարապետ,նկարիչ…), վարչական աշխատողներ (դիսպետչեր-օպերատոր, պահակ, հավաքարար…), գրասենյակի մենեջեր և այլոք:
Շնորհանդեսին ներկա էին  “ճեմարանականների միություն“ ՀԿ-ի ներկայացուցիչներ, ԵՊՀ ուսանողներ, Անանիա Շիրակացու անվան ճեմարանի աշխատակիցներ և սաներ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Մարդկային ռեսուրսներ ասոցիացիայի, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի, Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի, Հայաստանի արդյունաբերողների և գործատուների միության, ինչպես նաև մի շարք այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Շնորհանդեսի ընթացքում եղան բազմաթիվ հարցեր, որոնց Կարեն Սարգսյանը տվեց սպառիչ պատասխաններ:
Հնչեցին տարբեր կարծիքներ և ելույթներ, որն ավարտվեց  “Ճեմարանականների միություն“ ՀԿ-ի գործադիր տնօրեն Կարեն Սարգսյանի ամփոփիչ խոսքով: