Switch to English
 

ԿԱՌՈՒՅՑՆԵՐ

Միջին դպրոց


Անանիա Շիրակացու անվան ճեմարանի միջին դպրոցը ձևավորվել է 1998 թվականին, երբ համալիրում առաջին անգամ բացվեցին երկուական 5-րդ և 6-րդ դասարաններ, որտեղ սովորող սաների ընդհանուր թիվը հիսունհինգ էր:
Ներկայումս միջին դպրոցն ունի 12 խումբ /հինգ 5-րդ, երկու 6-րդ և հինգ 7-րդ դասարաններ/ և 179 սան:

Միջին դպրոցում կրթական ծրագրերն իրականացվում են հետևյալ աշխատակարգերով.
- հենքային, որն իր մեջ ներառում է նաև երկարօրյան և նախատեսված է բոլոր դասարանների համար,
- շուրջօրյա /գիշերօթիկ/, որը նախատեսված է 7-րդ դասարանցիների համար:

Դասերը միջին դպրոցում սկսվում են ժամը 9:00-ին և ավարտվում 14:30: Դասերը տևում են 40 րոպե, կան 5, 10 և 15 րոպեանոց դասամիջոցներ:
Միջին դպրոցի յուրաքանչյուր խմբում սաների առավելագույն քանակը չի գերազանցում 16-ը:
Խումբը, բացի դասավանդող ուսուցիչներից, ունի մանկավարժ, որը զբաղվում է խմբի դաստիարակչական և կազմակերպչական հարցերով:

Միջին դպրոցում հիմնական հանրակրթական առարկաներին զուգ ահեռ ուսուցանվում են նաև ոչ ավանդական այնպիսի առարկաներ, ինչպիսիք են ՙԿերպարվեստ՚, ՙՊարարվեստ՚:

Միջին դպրոցի սաները ակտիվ ներգրավված են ճեմարանական կյանքում, մասնակցում են մի շարք միջոցառումների. ՙՇիրակացու օրեր՚ փառատոնին /ներկայանալով հետաքրքիր զեկույցներով, մրցույթներով, վիկտորինաներով/, ամենամյա ՙԳիտունիկ՚ ինտելեկտուալ մրցույթին, շախմատի ամենամյա մրցաշարին, սպարտակիադային, միջին դպրոցի սաների համար նախատեսված հանրակրթական բաց օլիմպիադային:

Միջին դպրոցի սաներն ակտիվորեն և լուրջ հաջողություններով մասնակցում են նաև միջազգային մրցույթների. Չեխիայի Լիդիցե քաղաքում անցկացվող մանկական նկարների ամենամյա ցուցահանդես - մրցույթին, ԱՊՀ երկրների միջև անցկացվող տարբեր մրցույթների:

Միջին դպրոցում գործում են տարբեր արտաուսումնական միավորումներ. շախմատի, սեղանի թենիսի, բասկետբոլի, կարատեի, վոլեյբոլի, արտասահմանյան լեզուների` ֆրանսերենի խմբակ, ասմունքի, կերպարվեստի և հագուստի մոդելավորման ստուդիաներ, երգչախումբ, թատերական ստուդիա:

Սաների տեղափոխումը կատարվում է ճեմարանի ավտոբուսներով և միկրոավտոբուսներով:

 

 

Միջին դպրոցի տնօրենն է
Հասմիկ Վարդանյանը:

 

 
 

ܳ˳Ïñóñ³Ý

Îñïë»ñ ¹åñáó


ØÇçÇÝ ¹åñáó


²í³· ¹åñáó


лé³Ï³
ݳ˳å³ïñ³ëï³Ï³Ý
¹åñáó


²ÙµÇáÝÝ»ñ


²Ù³é³Ýáó §ÐºøÆ²Â¦

Ðá·»µ³Ý³Ï³Ý Ï»ÝïñáÝ

îÐî Ï»ÝïñáÝ


¶ñ³¹³ñ³Ý


гßí³å³ÑáõÃÛáõÝ


´ÅßÏ³Ï³Ý Í³é³ÛáõÃÛáõÝ


îñ³Ýëåáñï³ÛÇÝ ÷á˳¹ñáõÙÝ»ñ


ֳ߳ñ³Ý, µáõý»ï


гÝñ³Ï³ó³ñ³Ý


§Ö»Ù³ñ³Ý³Ï³Ý ë³Ý»ñÇ ÙÇáõÃÛáõݦ ÐÎ

§Ö»Ù³ñ³Ý³Ï³ÝÝ»ñÇ ÙÇáõÃÛáõݦ ÐÎ