Ճեմարանի Տեղեկատվական (ինֆորմացիոն) Հաղորդակցման Տեխնոլոգիաների (ՏՀՏ) կենտրոնը ճեմարանի երիտասարդ կառույցներից է, ստեղծվել է 2005-ի մայիսին:
Կենտրոնի նպատակն է` ստեղծել ուսումնաճանաչողական մի այնպիսի միջավայր, որը
- նպաստւմ է համակարգիչն ու տեղեկատվական մյուս տեխնոլոգիաները տեսնել որպես ուսումնառության գործիք,տեղեկատվությանաղբյուրևհաղորդակցությանմիջոց;
- օգնում է արագ կողմնորոշվել տեղեկատվական տարածքում և զարգացնել գիտելիքներն ինքնուրույն կառուցելու կարողությունը արդյունավետ օգտագործելով Էլեկտրոնային շտեմարանները և ուսումնական պաշարները:
ՏՀՏ կենտրոնը իր գործունեությունը ծավալում է 2 հիմնական ուղղություններով.
1. համակարգչային ուսուցում
2. համակարգչային ծառայություններ
Ուսուցումը իրականացվում է երկու աստիճանի դասընթացներով.
- ճեմարանի ուսուցիչների և աշխատակիցների համար պարտադիր (հիմնական) դասընթաց.
- ըստ պատվիրատուի ցանկության. սա ներառում է համակարգչային ծրագրերի տարբեր փաթեթների ուսուցում` պայմանագրային հիմունքներով:
ՏՀՏ կենտրոնի ծառայությունները խթանում են ճեմարանականների` սաների և ուսուցիչների աշխատանքների ստեղծագործական և հետազոտական մոտեցմանը:
Կենտրոնի աշխատակիցները ոգևորում են նրանց և աջակցում նոր նախաձեռնություններ իրականացնելու հարցում:

ՏՀՏ կենտրոնը կազմակերպում և տեխնիկապես ապահովում է ճեմարանի համակարգչային ներքին ցանցը և ինտերնետ կապը:
ՏՀՏ կենտրոնը պատասխանատու է ճեմարանական E-mail@shirakatsy.am էլ. հասցեների շահագործման համար, որը 2009 թ.-ից սկսած տրամադրվում է ճեմարանական սաներին, ուսուցիչներին, աշխատակիցներին և ծնողներին:
ՏՀՏ կենտրոնի աշխատակազմը`
Դավիթ Մինասյան - ղեկավար
Գասպարյան Վահան - համակարգչային ինժեներ
Ժաննա Ավետիսյան-ԻՀԿ կոորդինատոր
|