Switch to English
 

Արտաուսումնական կառույցներ

Կերպարվեստի և հագուստի մոդելավորման ստուդիա

Կերպարվեստի և հագուստի մոդելավորման ստուդիան գործում է ճեմարանում 2006թ.-ից: Այն վարում է  ճեմարանի կերպարվեստի ուսուցչուհի Սուսաննա Ստեփանյանը: Ստուդիայի սաները սովորում են հագուստի դիզայնի և ձևավորման նրբությունները: Բացի այն, որ ստուդիայի սաների աշխատանքները պարբերաբար ներկայացվում են ճեմարանական ցուցահանդեսներում, նաև ակտիվ մասնակցում են միջազգային տարբեր մրցույթների:
2010 թվականին ստուդիայի սաների աշխատանքներն արժանացել են “Կանաչ մոլորակ” միջազգային էկոլոգիական ֆորումի մրցանակների, իսկ ղեկավար Սուսաննա Ստեփանյանը` դափնեկրի կոչման:
Տեղեկացնենք, որ 2010 թվականին երիտասարդ կանանց ասոցիացիայի կազմակերպած “Կանայք աշխատանքային միջավայրում” մրցույթին ներկայացված աշխատանքներն արժանացել են տարբեր մրցանակների:
 Ինչպես նաև Բանգլադեշի Չիտագոնգ քերականական դպրոցում “Աշխարհի միջոցառումներ” խորագրով անցկացված մրցույթին մասնակցել են 10 աշխատանքներ, որոնք բոլորն էլ արժանացել են մրցանակների: