Switch to English
 

Արտաուսումնական կառույցներ

Մնջախաղի թատրոն

Անանիա Շիրակացու անվան ճեմարանի Մնջախաղի թատրոնը ստեղծվել է 2009 թվականին “Նախաբեմ” կրթամշակութային ասոցիացիայի նախագահ, “Նռան հատիկ” մանկապատանեկան թատերական փառատոնի կազմկոմիտեի փոխնախագահ Գեորգի Խոջոյանի ղեկավարությամբ:
Թատրոնն իր կարճատև գոյության ընթացքում հասցրել է ներկայանալ թե ճեմարանական ամենատարբեր միջոցառումների ժամանակ, թե ավելի պրոֆեսիոնալ բեմերում` իր հրաշալի ելույթներով ցնցելով հանդիսատեսին:
Միայն 2010 թվականին Մնջախաղի թատրոնի սաների հաջողությունների թվարկումն իրենից ներկայացնում է շատ լուրջ ցանկ`

  • ամենամյա միջազգային «Դելփյան խաղեր»-ին Զարուհի Մարգարյանը “Ծաղրածուի աչքերով” և ”Ջութակը” մոնոներկայացումների համար արժանացել է ոսկե մեդալի:
  • Նույն թվականի ամռանը Ծաղկաձորում Մնջախաղի թատրոնների Լեոնիդ Ենգիբարյանի անվան միջազգային երկրորդ փառատոնի շրջանակներում արժանացել է դափնեկրի կոչման` “Ենգիբարովի զավակները” ներկայացմամբ
  •   “Հայֆեստ” 8-րդ միջազգային թատերական փառատոնին “Հայելի” ներկայացումն արժանացել է դափնեկրի կոչման:
  • “Նռան հատիկ” մանկապատանեկան թատերական փառատոնի ժամանակ “Ծովի հեքիաթը” և “Հայելի” ներկայացումներով թատրոնը կրկին արժանացել է  դափնեկրի կոչման:

 2011 թ.-ին Ռուսաստանի Դաշնության Պերմ քաղաքում Միջազգային Բակալավրիատի դպրոցների միջազգային թատերական փառատոնի ժամանակ մեր պատանի դերասանները “Հայելի” ներկայացմամբ արժանացան “Թատերական սինթեզ /երաժշտության, պլաստիկայի և ռեժիսուրայի ներդաշնակություն/” մրցանակին` “Արտակարգ” անվանակարգում:
Ներկայումս թատրոնը պատրաստվում է մասնակցել ևս մեկ միջազգային մրցույթի` “Կանաչ մոլորակ” միջազգային էկոլոգիական ֆորումին: