Switch to English
 

Արտաուսումնական կառույցներ

Ինտելեկտուալ ակումբ

Ճեմարանում ինտելեկտուալ ակումբը իր գործունեությունն է սկսել 2009 թվականից: Միավորման ղեկավարն է Պավել Սոլախյանը: Իր գործունեության կարճ ժամանակահատվածում ակումբի սաները հասել են բազմաթիվ հաջողությունների` մասնակցելով և փայլուն հանդես գալով տարբեր մրցաշարերում:
Մեր ակումբի հաղթանակներից են` “Երևանի գավաթ” համադպրոցական ինտելեկտուալ փառատոնում Նոր Նորք համայնքի դպրոցների մեջ առաջին տեղ, իսկ նույն փառատոնի շրջանակներում Երևան քաղաքի դպրոցների միջև առաջնությունում`2-րդ պատվավոր տեղը զբաղեցնելը:
Վերջին հաջողությունները 22.01.2011 թ. դպրոցականների ամանորյա տոնական խաղի /“Новогодний ШРЕК”/ ժամանակ տարած հաղթանակն էր` իրենց տարիքային խմբում, ինչպես նաև Հայաստանի դպրոցականների “Кубок Вивальди” ինտելեկտուալ առաջնության ժամանակ գրաված առաջին տեղը: