“Պատանի ֆիզիկոս” արտաուսումնական խմբակը ճեմարանում գործում է 2007 թվականից: Ներկայումս այն ղեկավարում է ֆիզիկայի ամբիոնի ուսուցիչ Էդուարդ Մարտիրոսյանը: Խմբակի սաների համար կազմված ծրագրում ներառված են թե’ տեսական գիտելիքներ, թե’ դրանց պրակտիկ կիրառության ձևերը: Սաներին տրվում են ուսումնասիրելու առարկան խորությամբ լայն հնարավորություններ, իսկ այն, որ խմբակի պարապմունքներն անցկացվում են հիմնականում ֆիզիկայի լաբորատորիայում, նպաստում է, որ սաներն իրենց ձեռք բերած գիտելիքներն ստուգեն ու ամրապնդեն փորձով:
|