Switch to English
 

Արտաուսումնական կառույցներ

Պարի ստուդիա

Անանիա Շիրակացու անվան ճեմարանի պարարվեստի ստուդիան ստեղծվել է 2007թ.-ին: Ստուդիան ղեկավարում է ՙԹատրոնի և կինոյի պետական՚ ինստիտուտի ՙՊարարվեստի ռեժիսուրա՚ և ՙԲալետի պատմություն՚ առարկաների դասախոս, ՙՍայաթ-Նովա և Վահագն՚ մրցույթի մրցանակակիր, Հենրի Մանգասարյանի անվան ազգային պարի գլխավոր մրցանակակիր, Շիրակացու ճեմարանի  պարուսույց Լիանա Հակոբյանը:
Ստուդիան ունի քառամյա կրթություն: Ընդունվելու համար կազմակերպվում է ընտրական ստուգատես:
Ստուդիա կարող են ընդունվել 6-13 տարեկան երեխաներ: Ուսուցանվում են` դասական պար, հայկական պար, աշխարհի ժողովուրդների պարեր, լատինա - ամերիկյան և  եվրոպական պարեր, ինչպես նաև դերասանի վարպետություն: Պարապմունքներն անցկացվում են շաբաթական 3 օր 90ր տևողությամբ: Ավարտողներին տրվում է համապատասխան վկայական:
Խմբակ կարող են ընդգրկվել ցանկացած տարիքում: Պարապմունքներն անցկացվում են շաբաթական 2 օր, 60ր տևողությամբ: