Բասկետբոլի խմբակը ճեմարանում գործել է տարբեր ղեկավարների գլխավորությամբ:
2011 թվականի ապրիլից այն ղեկավարում է Հայաստանի պատանեկան հավաքականի համամարզիչ, “Պոլիտեխնիկ” մարզական ակումբի մարզիչ Սարգիս Ստեփանյանը, ով այս կարճ ժամանակահատվածում հասցրել է սաների մոտ սեր արթնացնել դեպի այդ սպորտաձևը:
Ակումբի բացումը նշանավորվեց “Պոլիտեխնիկ” ակումբի մանկապատենական թիմի և ճեմարանական հավաքականի ընկերական հանդիպումով, որն իհարկե ավարտվեց մեր հյուրերի հաղթանակով, սակայն ավելի կարևոր էր այն տոնական մթնոլորտը, որն այդ օրը տիրում էր ճեմարանում:
|